Սուրճի մրուրով գուշակություն Ռուսերեն

Սուրճը կպատմի

Գուշակություն սուրճի մրուրով ընդամենը 960 ռուս. ռուբլի

ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԵՏՔ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

Սուրճի մրուրով գուշակության
3 ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿՍՏԱՆԱՔ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ՝ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՍՏԱՆԱՔ ՁԵԶ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ԿԽՈՒՍԱՓԵՔ ՍԽԱԼՆԵՐԻՑ
ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՔ՝ ՈՒՐԵՄՆ ԶԻՆՎԱԾ ԵՔ

Բեռնեք բաժակի լուսանկարները

Բացի մեր գուշակներից ՝ ոչ ոք չի տեսնի այս նկարները:

Մի քանի տեղեկություն Ձեր մասին

Այս հասցեով Դուք կստանաք վճարման և մեր գուշակի աուդիոպատասխանի լինքերը

Վճարումը կատարվում է հայտն ուղարկելուց հետո

Դուք կարող եք լուսանկարել բաժակը և բեռնել լուսանկարները մեր Անդրոիդ-հավելվածի միջոցով:

Ինչպե՞ս իմանալ, թե ի՛նչ կպատմի սուրճը

Քայլ 1

Արևելյան ձևով սուրճ եփեք: Բաղադրատոմսը նկարագրված է վերևում: Սուրճն ըմպեք՝ բաժակը պահելով աջ ձեռքում:

Քայլ 2

Սուրճն ըմպելիս հատակին մի փոքր նստվածք թողեք՝ այն ափսեի վրա շրջելու համար:

Քայլ 3

Լուսանկարեք բաժակի պատերին ի հայտ եկած նախշերը և ուղարկեք մեզ՝ գուշակության համար:

Պատասխանը կստանաք աուդիոֆայլի տեսքով:


(Գուշակի պատասխանի օրինակ)

Սուրճի մրուրով գուշակության ժամանակ մարդու ճակատագրի վերաբերյալ գուշակությունն արվում է ըմպած սուրճի բաժակում նստվածքից առաջացած պատկերների վերլուծության արդյունքում:

Սուրճի մրուրով գուշակությունը առօրյա կյանքում օկուլտիզմի ամենատարածված դրսևորումներից է: Տարբեր լեզուներով հրատարակվել են բազմաթիվ գրքեր (այդ թվում նաև «Սուրճի մրուրով գուշակության հանրագիտարան»-ը) և ձեռնարկներ, որոնք օգնում են մեկնաբանել սուրճի մրուրից ստացված նախշերը:
Գուշակության համար սուրճը պատրաստում են այնպես, որ նստվածքը մնա բաժակի մեջ: Դրա համար այն կա՛մ արևելյան ձևով են պատրաստում, կա՛մ ուղղակի ջրով են լուծում:

Սուրճի մրուրով գուշակության համար, սուրճն ըմպելուց հետո բաժակը շրջում են ափսեի վրա, որպեսզի սուրճի մրուրը սահելով իջնի և «նախշեր» թողնի բաժակի պատերի վրա: Հենց այդ նախշերի ուսումնասիրության վրա էլ հիմնվում է գուշակությունը: Շատ ձեռնարկներ խորհուրդ են տալիս այդ արարողությունը զուգորդել «կախարդական» խոսքերով:
Սուրճի թողած նախշերի մեջ տարանջատում են գծեր, շրջանակներ, թագեր, շեղանկյուններ, խաչեր, քառակուսիներ, անկյուններ, եռանկյուններ, օվալներ, տներ, կենդանիներ, կահույք, պատուհաններ, մարդկային պատկերներ, ծաղիկներ, ծառեր, թվեր, տառեր: Եվ դրանցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ նշանակություն ունի:
Արևելյան ձևով սուրճը՝ կոլորիտային ըմպելիք է: Պատրաստման գլխավոր գաղտնիքը շատ մանր աղացած սուրճի մեջ է:

Արևելյան սուրճ պատրաստելու դասական բաղադրատոմս՝ մեկ գավաթ սուրճ պատրաստելու համար.
Աղացած՝ «փոշի» դարձրած սուրճ- 1 թեյի գդալ;
շաքարավազ-1 թեյի գդալ (կամ ըստ ճաշակի);
ջուր- 1 սուրճի բաժակ սառը ջուր:

Արևելյան ձևով սուրճի պատրաստման եղանակը.
Սրճեփի մեջ սցնել մեկ գդալ աղացած սուրճ, շաքարավազ և մեկ սուրճի բաժակ ջուր:
Սուրճը հարկավոր է եփել թույլ կրակի վրա՝ չարժե շտապել, քանզի ինչպես ասում են. սուրճը պետք է մարմանդ եփվի, «մտորի»:

Սուրճը հասցնում են եռման աստիճանի, որպեսզի վրայի սերը բարձրանա, բայց չեն եռացնում, որպեսզի սերը մնա: Հենց որ սերը բարձրանա՝ սուրճը կարելի է լցնել բաժակները և մատուցել:

Գուշակության համար սուրճ խմելիս աշխատեք բաժակը պահել այն ձեռքում՝ որով գրում եք:
Բաժակի հատակին մի փոքր նստվածք թողեք:
Նույն ձեռքով, ժամացույցի սլաքի ուղղությամբ երեք անգամ պտտեք բաժակը, որից հետո բաժակը թեքեք դեպի Ձեզ և նստվածքի մի մասը լցրեք սուրճի ափսեի մեջ:
Վերջում բաժակը թեքեք դեպի դուրս, որպեսզի նստվածքի մնացած մասն էլ թափվի ափսեյի մեջ:
Շրջած բաժակը 10-15 րոպեով հարկավոր է թողնել ափսեյի մեջ, որպեսզի նստվածքը լավ չորանա:

Լուսանկարեք սուրճի բաժակի ներսի երկու պատերը,
ինչից հետո մատով «ծակեք» սուրճի բաժակի հատակի նստվածքը ( ժողովուրդն ասում է «սիրտը բացել») և լուսանկարեք նաև բաժակի հատակը:
Արդյունքում պետք է երեք լուսանկար ստացվի (տես վիդեո-հրահանգները):

Հաճելի զգացողություններ, հաճելի սպասումներ, հաճելի արդյունք

Մեր հասցեն

123592, Ք. Մոսկվա,
Կուլակովի փ., 20 տուն:
703 գրասենյակ
Ծառայության մասին

Վճարումների հուսալիություն